Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը: Այս մասին հայտնում ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին այսօր Երևանում կայանալիք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը ներկա գտնվելու հրավերն ընդունելու համար: Երկու երկրների վարչապետները համոզմունք են հայտնել, որ մրցավեճը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում և նշել, որ նման խաղերը նպաստում են հայ և վրաց ժողովուրդների բազմադարյա կապերի հետագա ամրապնդմանը:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան – Վրաստան առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21:00-ին։