Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի՝ Իսպանիայի հավաքականի հետ առաջիկա հանդիպման մասին, որը կկայանա այսօր՝ մարտի 20-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
«Իսպանացիները փայլուն են խաղում գնդակով, նրանք հիանալի կիսապաշտպաններ ունեն։ Թիմն ունակ է շատ արագ խաղալ Լամին Յամալի և Նիկո Ուիլյամսի հետ եզրերում։ Երբեմն պետք է «կայանել ավտոբուսը», որպեսզի կանգնեցնես իսպանացիներին, չնայած չես ուզում դա անել։ Մենք ցանկանում ենք խաղալ նրանց կիսադաշտում և ճնշում գործադրել առջևում»,- Կումանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի գործող հաղթողը Իսպանիայի հավաքականն է։ Անցած մրցաշարի եզրափակիչում իսպանացիները հաղթեցին Խորվաթիային (0:0, 11մ.՝ 5:4):