Հարավային Կորեայի հավաքականի և ՊՍԺ-ի վինգեր Լի Կանգ Ինը կարիերան ԱՊԼ-ում շարունակելու տարբերակներ ունի։
Ինսայդեր Մատեո Մորետոն հայտնել է, որ իսպանացի գործակալ Խավիեր Գարիդոն, ով ներկայացնում է ֆուտբոլիստի շահերը, այս շաբաթ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայում և հանդիպել է Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների հետ։
Նշվում է, որ Լի Կանգի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի գրանդ ակումբները, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրա նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում նաև «Արսենալը», , «Նյուքասլը», «Տոտենհեմը» և «Նոթինգհեմ Ֆորեսթը»։ Այդ ժամանակ Relevo-ն հաղորդում էր, որ «Արսենալը» իսկապես հետաքրքրված էր տրանսֆերով, բայց պաշտոնական բանակցություններ չի եղել: Բրիտանական The Athletic պարբերականը ևս նշել է, որ Լի Կանգ Ինը «Արսենալի» տրանսֆերային նպատակներից մեկն է: