Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կասկած է հայտնել, որ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին «Ոսկե գնդակի» մակարդակի խաղացող է։ Իսպանացի կիսապաշտպանը մրցանակին արժանացել է նախորդ մրցաշրջանում, իսկ Մբապեի թիմակից Վինիսիուս Ժունիորը քվեարկության արդյունքում երկրորդն էր:
— Արդյո՞ք [Ուսման] Դեմբելեն «Ոսկե գնդակի» պոտենցիալ հավակնորդ է, ով կարող է մրցակցել Ձեզ հետ այս հարցում:
— Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի այն խաղացողը, ով արժանի է «Ոսկե գնդակին»: Ռոդրին Ձեզ համար «Ոսկե գնդակի» մակարդակի խաղացո՞ղ է: Ես կարծում էի, որ Վինիսիուսը կնվաճի «Ոսկե գնդակը», բայց այն ստացավ Ռոդրիին: Եթե ես երեք ամիս առաջ նման բան ասեի, կասեիք՝ ինչ եք խոսում։
Այսօր մենք պարզապես չգիտենք, թե ով է նվաճելու «Ոսկե գնդակը». Այնուամենայնիվ, բոլոր խաղացողները պետք է պարգևատրվելու հնարավորություն ունենան, նույնիսկ դարպասապահները»,- ասել է Մբապեն Le Parisien-ին տված հարցազրույցում։