Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով այժմ հանդես է գալիս մեքսիկական «Լեոնում», մասնակցել է համաշխարհային ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններին վերաբերող հարցմանը։
«Խամե՞ս, թե՞՝ Զիդան.․․ Խամես․․. Զինեդինը զիլ էր, նա հաղթեց աշխարհի գավաթը։ Բայց կընտրեմ ինձ։
Խամես, թե՞ Մոդրիչ.․․. Խամես, թե՞ Չավի. Խամես, թե՞ Կրոս, Խամես, թե՞ Կազեմիրո․․․ Խամեսն ավելի լավն է իմ լավագույն մարզավիճակում։
Խամես, թե՞՝ Ինյեստա․․․ Ինյեստա»,- կոլումբիացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։