Չավին ասել է, որ պատրաստ է ամռանը գլխավորել ազգային հավաքական կամ ակումբ և սպասում է առաջարկների։
«Ինձ ընդմիջում է պետք մինչև հունիս, իսկ դրանից հետո ես պատրաստ եմ լսել ակումբների և ազգային թիմերի առաջարկները։
Ինչու՞ չաշխատել մի ազգային թիմի հետ, որը պատրատվում է նվաճել Եվրոյի կամ Աշխարհի Գավաթի ուղեգիրը, հանդես է գալիս Աշխարհի առաջնությունում կամ ակումբ՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրի և տիտղոսի համար պայքարող:
Ես մեծ պատասխանատվություն եմ կրել իմ ողջ կյանքի ընթացքում, և մինչև հունիս ինձ ավելի շատ հանգիստ էր պետք: Հունիսին մենք կտեսնենք, թե ինչ է առաջարկում շուկան։
Ես քաղցած եմ նոր նախագծի համար, որն ինձ կոգեշնչի հաղթելու: Ես ցանկանում եմ շարունակել մարզչական աշխատանքը»,- France Football-ին տված հարցազրույցում ասել է «Բարսայի» նախկին ֆուտբոլիստն ու մարզիչը։