ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն բացատրել է, թե ինչու չի գլխավորել Անգլիայի հավաքականը։
«Ամեն ինչ կապված է ժամանակի հետ: Ես խոսեցի իմ նախկին նախագահ Դանիել Լևիի հետ («Տոտենհեմի» նախագահ — խմբ) և նա ասաց, որ ֆուտբոլում ամեն ինչ կախված է պահից. նա ինձ միշտ ասում էր. «Մաուրիսիո, ժամանակը միշտ կարևոր է»։
Ճիշտ է, քանի որ նա ֆուտբոլի մեծ փորձ ունի: Իհարկե, Անգլիայի հավաքականը գլխավորելը մեծ արտոնություն է, բայց ժամանակը երբեմն չի համընկնում այն պահի հետ, երբ դու կարող ես հասանելի լինել, և այդ տարբերակը անհետանում է»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։