Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի «Բարսելոնա» — «Օսասունա» հանդիպումը կկայանա մարտի 27-ին, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) պաշտոնական կայքը։
Թիմերի հանդիպումը պետք է կայանար մարտի 8-ին, սակայն այն հետաձգվեց՝ խաղի մեկնարկից մեկ ժամ առաջ, կատալոնական ակումբի բժշկի՝ Կառլես Մինյառո Գարսիայի մահվան պատճառով։
«Բարսելոնան» 60 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ առաջ անցնելով «Ռեալից» լրացուցիչ ցուցանիշներով։ «Օսասունան» (33 միավոր) զբաղեցնում է 14-րդ տեղը։