Լա Լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է «Ատլետիկոյի» նկատմամբ տարած փայլուն հաղթանակը։
«Կարծում եմ՝ առաջին կեսում լավ խաղացինք։ Երկու գոլ բաց թողնելուց հետո մենք ցույց տվեցինք հիանալի տրամադրվածություն։ Մենք պայքարեցինք և ստեղծեցինք անհավատալի պահեր։ Շատ ուրախ եմ թիմի, ակումբի և երկրպագուների համար։
Ֆերանը ֆանտաստիկ է։ Փոխարինման դուրս եկած խաղացողները նույնպես լավ են հանդես գալիս։ Նա շատ լավ է մարզվում և գտնվում է հիանալի մարզավիճակում։ Միշտ 100 տոկոսով նվիրվում է, ինչպես նաև մյուս պահեստային խաղացողները։ Դա այն է, ինչ մեզ պետք է»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը DAZN-ին տված հարցազրույցում։