Իտալական «Միլանի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն խոստովանել է, որ չի հասկանում Զլատան Իբրահիմովիչի դերը ակումբում:
«Ինձ համար դժվար է հասկանալ, թե ինչ է ուզում ակումբը, ով ինչ է որոշում:
Օրինակ, ես այնքան էլ չեմ հասկանում Զլատան Իբրահիմովիչի դերը։
Հիմա կարդացի, որ արդեն մարզական տնօրենի կարիք ունեն։ Լավ, բայց ի՞նչ լիազորություններով»: — ասել է Կապելոն, ում խոսքերը մեջբերում է pianetamilan.it-ը։