«Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ով այժմ գլխավորում է ԱՄՆ-ի ազգային հավաքականը, ասել է, որ չի ավարտել իր աշխատանքն ակումբում և որ իր երազանքն է վերադառնալ հյուսիսլոնդոնյան ակումբ։
«Այն օրը, երբ ես հեռացա, մտածում էի, որ մի օր կցանկանայի վերադառնալ «Տոտենհեմ», քանի որ, ինչպես նախկինում ասել եմ, այն պահին, երբ հեռանում էի, դատարկ էի ինձ զգում: Դա կարծես անավարտ գործ էր․․․ Այս զգացումը, այս սենսացիան, այս երազանքը:
Ես չգիտեմ, թե ինչպես կարող ես դա ընդունել, կամ ես կարող եմ բացատրել կամ նկարագրել դա, բայց կարծում եմ, որ դա ակումբ է, որը միշտ առանձնահատուկ կլինի ինձ համար:
Եվ ես կցանկանայի մի օր հնարավորություն ունենալ փորձելու այնպիսի իրավիճակի մեջ մտնել, որ մենք նորից այլ կերպ կհասնենք հաջողության»,- մեջբերում է Պոչետինոյին DailySports-ը։