Մադրիդի «Ռեալում» անհանգստացած են Կիլիան Մբապեի և Վինիսիուս Ժունիորի համագործակցությունից: Այս մասին տեղեկացնում է Relevo-ն։
Թիմում ակնկալում էին, որ Մբապեի գալուց հետո հարձակման արդյունավետությունը կբարձրանա, սակայն կես տարվա ընթացքում խաղային կապը դեռևս չի կայացել:
Երբ նրանք դաշտում են միասին, առավելապես միայն մեկը կարող է դրսևորել իր լավագույն որակները, ինչը մտահոգություն է առաջացնում: Չնայած այդ ամենին, «Ռեալում» վստահ են, որ երկու հարձակվողներն էլ պետք է լինեն մեկնարկային կազմում, եթե ֆիզիկապես պատրաստ են:
2024/25 մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 42 հանդիպում, խփել 28 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում, մինչդեռ Վինիսիուսը 38 խաղում աչքի է ընկել 18 գոլով ու 11 ասիստով: