Ալբերտ Սաֆարյանը նշանակվել է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի առաջին թիմի գլխավոր մարզչի օգնական։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ալբերտ Սաֆարյանը (ՈւԵՖԱ-ի մարզչական PRO արտոնագիր) «Ալաշկերտ» է տեղափոխվել վրացական «Թելավի» ֆուտբոլային ակումբից։
2023/24 մրցաշրջանում աշխատել է «Վեստ-Արմենիա» ակումբում, 2019-2023 թվականներին՝ «Ուրարտու» ՖԱ-ում զբաղեցրել է ակադեմիայի տնօրենի պաշտոնը:
Մասնագետը 2019 թվականին աշխատել է նաև «Ալաշկերտ» ՖԱ-ի մարզչական շտաբում, զբաղեցրել՝ գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը։
Սաֆարյանը 2017-2019 թվականներին աշխատել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի առաջին և երկրորդ թիմերում, զբաղեցրել գլխավոր մարզչի պաշտոնը։
2000-2017 թվականներին՝ տարբեր տարիների աշխատել է «Բանանց», «Միկա», «Գանձասար» ակումբների մարզչական շտաբերում։