Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը հետաքրքրել է եվրոպական ֆուտբոլի թոփ ակումբներին։
Ինչպես հայտնի է, 22-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Բարսելոնան», իսպանացու տրանսֆերին հավակնում է նաև Լոնդոնի «Արսենալը»։
Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքերով, Ուիլյամսը հայտնվել է նաև «Բավարիայի» ուշադրության կենտրոնում, և մյունխենյան ակումբը պատրաստ է գալիք ամառ միանալ տրանսֆերային մրցավազքին:
Նիկո Ուիլյամսի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի համաձայն կազմում է 70 միլիոն եվրո: Վինգերի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։