«Կոմոյի» վինգեր Ասան Դիաոն Ա Սերիայի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկն է և նա արդեն որոշել է, թե որ երկիրն է ներկայացնելու միջազգային մակարդակով։
Ասան Դիաոն պաշտոնապես ընտրել է Սենեգալի ազգային հավաքականը՝ Իսպանիայի փոխարեն և արդեն ստացել է իր դեբյուտային կանչը Աշխարհի առաջնության ընտրական փուլիհանդպումներին:
Դիաոն ծնվել է Սենեգալում, բայց մանկությունն անցկացրել է Իսպանիայում։ Երիտասարդական մակարդակում այս ֆուտբոլիստը հանդես է եկել Իսպանիայի հավաքականի կազմում։
Ձմռանը «Կոմոն» 12 միլիոն եվրոյով «Բետիսից» գնեց Ասանե Դիաոյի տրանսֆերը։ Ա Սերիայի 10 հանդիպմանը նա խփել է 5 գոլ։