Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու է պաշտպան Անտոնիո Ռուդիգերը «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղում իրացրել հետխաղային 11-մետրանոց հարվածը, և ոչ հարձակվող Էնդրիկը։
«Ցանկանում էինք, որ հինգերորդ հարվածն իրացնի Էնդրիկը, բայց որոշեցինք, որ Ռյուդիգերն ավելի հավաքված է: Մենք խոսեցինք այս մասին։ Ես Էնդրիկին ասացի, որ մտադիր եմ նրան ընձեռել 5-րդ հարվածելու հնարավորությունը, բայց նա առանձնապես ուրախ չէր այդ առիթով: Եվ ես ասացի՝ «սպասեք, սպասեք»։ Մենք ընտրություն պետք է կատարեինք Էնդրիկի և Ռյուդիգերի միջև։ Ես տեսա Էնդրիկի դեմքը և ասացի. «Ավելի լավ է Ռյուդիգերը»»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
«Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը կայացել է նախօրեին՝ մարտի 12-ին։ Թիմերը խաղացել են Իսպանիայի Մադրիդի Riyadh Air Metropolitano մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ «Ատլետիկոյի», սակայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Ռեալն» ավելի դիպուկ է գտնվել՝ 4։2։