Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալից» կրած պարտության մասին։ Պատասխան խաղում «Ատլետիկոն» զիջել է հետխղյա 11-մետրանոցներով ու ավարտել իր ելույթները մրցաշարում։
«Իհարկե, բոլորը վշտացած են, որ դուրս մնացին: Բոլորը ցանկանում էին խաղալ եզրափակչում։ Բայց թիմն ամեն ինչ տվեց։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ մտածել, որ վատ ենք խաղացել և չենք արել այն, ինչ պետք էր, կա՛մ ինքներս մեզ ասել. «Ես արեցի այն ամենը, ինչ կարող էի»: Եվ այս թիմն ամեն ինչ արեց:
Մեր երկրպագուները երեկ մեզ հետ էին և այսօր էլ աջակցեցին մեզ։ Գեղեցիկ օր էր։ Այո, մենք հաջորդ փուլ դուրս չեկանք, բայց ես հանգիստ եմ։ Այո, մենք երբեք չենք կարողացել հաղթել «Ռեալին» Չեմպիոնների լիգայում, բայց նրանք ամեն անգամ տառապել են։ Նրանք կհեռանան հաղթանակի բերկրանքով, բայց կհիշեն, որ մեզ հետ իրենց համար միշտ դժվար է»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Արսենալի» հետ։