Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին այսօր ընդունել է Ղազախստանի ընտրանուն։ Առաջին խաղակեսից հետո մեր թիմը հաղթում է 2-1 հաշվով։
Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել Նիկիտա Խրոմիխը։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված է 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։ Առաջին 5 տուրերից հետո Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վաստակել է 13 միավոր և գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը․ վերջին տուրում մեր ընտրանին այսօր՝ մարտի 12-ին մրցում է Ղազախստանի հետ։ Այս հանդիպումը նույնիսկ ոչ-ոքի ավարտելու դեպքում մեր ընտրանին կապահովի առաջին տեղը խմբում։
Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։
Հանդիպման ուղիղ հեռարձակումը