Մարսելոն Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդներից է, սակայն հավանականություն կա, որ նրա որդին բարձր մակարդակով այլ երկիր կներկայացնի։
Այսօր Մարսելոյի ավագ որդին՝ Էնցո Ալվեսը, ստացավ իր առաջին հրավերը կարիերայի ընթացքում Իսպանիայի մինչև 17 տարեկանների հավաքական:
15-ամյա ֆուտբոլիստը մարզվում է Մադրիդի «Ռեալի» ակադեմիայում, որտեղ հանդես է գալիս նաև մինչև 17 տարեկանների թիմում։ Իսպանիայում նա համարվում է իր սերնդի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
Էնցո Ալվեսը ծնվել է Մադրիդում և իր ողջ կյանքն անցկացրել է այնտեղ, ուստի, ի տարբերություն հոր, կարող է հանդես գալ Իսպանիայի հավաքականում։