«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման կոշտ է պատասխանել ԶԼՄ-ների քննադատությանը.
«Ես բազմաթիվ քննադատություններ եմ տեսնում որոշ լրագրողների կողմից, եթե կարելի է նրանց այդպես անվանել։ Ինձ դատում են՝ չիմանալով, թե ինչ է դարպասապահի գործը։ Առաջին խաղում [Լիվերպուլի դեմ] մենք գոլ բաց թողեցինք դարպասին առաջին հարվածից հետո։ Ուստի լրագրողներն անմիջապես որոշեցին, որ դա իմ մեղքն է։ Այնուամենայնիվ, ես ժպտում եմ, աշխատում և փորձում եմ ամեն ինչ անել իմ թիմի բարօրության համար»,- սոցիալական ցանցերում Դոննարումայի խոսքերն է մեջբերում լրագրող Դանիել Մարին։