Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Լուկաս Վասկեսը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «արքայական» ակումբից։ Այս մասին հայտնում է El Gol Digital-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը անձամբ դեմ է եղել նոր պայմանագրի կնքմանը։ Նշվում է, որ «Սևիլյան» դիտարկում է ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու տարբերակը։
Վասկեսը «Ռեալում» հանդես է գալիս 2015 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա իսպանացին Կառլո Անչելոտիի թիմի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։