Շինարարության և Փայտամշակման Աշխատողների Միջազգային Միությունը (BWI) մեղադրել է ՖԻՖԱ-ին Մեքսիկայի «Ացտեկա» մարզադաշտում աշխատողների պայմանները ստուգելու թույլտվությունից հրաժարվելու մեջ։
BWI ներկայացուցիչները հայտարարել են, որ նրանց մուտքը մարզադաշտ արգելվել է, չնայած ՖԻՖԱ-ի հետ նախնական համաձայնությանը։ BWI-ը նշում է, որ Մեքսիկայում աշխարհի առաջնության նախապատրաստման շրջանակներում աշխատանքային պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը թափանցիկ չէ, և ՖԻՖԱ-ն խուսափում է համատեղ ստուգումների կազմակերպումից։
ՖԻՖԱ-ն իր կայքում հայտարարում է, որ պարտավորվում է պահպանել աշխատանքային միջազգային չափանիշները, սակայն BWI-ի գլխավոր քարտուղար Ամբեթ Յուսոնը նշել է, որ ՖԻՖԱ-ն «խուսափում է պատասխանատվությունից» և չի սովորել Կատարի և Ռուսաստանի առաջնությունների ժամանակ առաջացած մարդու իրավունքների խախտումների դասերից։
«Ացտեկա» մարզադաշտը, որը հյուրընկալել է 1970 և 1986 թվականների աշխարհի առաջնությունների եզրափակիչները, 2026 թվականի մրցաշարի ընթացքում կընդունի հինգ հանդիպում։ Վերանորոգման աշխատանքները ներառում են 1 միլիարդ դոլարի ներդրում և ստեղծել են մոտ 1000 աշխատատեղ։
ՖԻՖԱ-ն մինչ այժմ չի մեկնաբանել այս մեղադրանքները։
Աղբյուրը՝ The Gurdian