Մադրիդի «Ռեալը» փոխարինող է գտել թիմի փորձառու խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» ցանկանում են ՊՍԺ-ից գնել Վիտինյային։ «Ռեալում» կարծում են, որ 25-ամյա պորտուգալացին ոչ միայն կերիտասարդացնի կազմը, այլև հիանալի կտեղավորվի իրենց խաղային համակարգում։
Միաժամանակ նշվում է, որ ՊՍԺ-ն չի ցանկանում բաժանվել իր ֆուտբոլիստից։ Խաղացողի գործող պայմանագրի ժամկետը փարիզյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը:
Transfermarkt-ը պորտուգալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։