«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դայկը առաջիկա ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է լրագրող Գրեհեմ Բեյլին։
Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդցիների ավագը գիտի, որ եվրոպական մի քանի գրանդ ակումբներ հետաքրքրված են իր ծառայություններով։ Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի», Մադրիդի «Ատլետիկոյի» և Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչները ներկա են գտնվել Չեմպիոնների լիգայի ՊՍԺ – «Լիվերպուլ» վերջին հանդիպմանը, որը ավարտվել է 0:1 հաշվով։
Հոլանդացու գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։