Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը վնասվածք է ստացել և բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպումը, որը կկայանա երեքշաբթի օրը՝ մարտի 11-ին։ Առաջին հանդիպումն ավարտվել է մյունխենցիների՝ 3:0 հաշվով հաղթանակով։
«Ֆլորիան Վիրցը պետք է որոշ ժամանակ անցկացնի խաղից դուրս։ Մի ընկճվի՛ր և վերադարձի՛ր ավելի ուժեղ, Ֆլո»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ X սոցիալական ցանցում (նախկինում Twitter):
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա գերմանացին 39 խաղում դարձել է 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Վիրցի գործող պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։