Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղը Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում (2:1), ինչպես նաև խոսել է դարպասապահ Տիբո Կուրտուայի ապաքինման ժամկետների մասին։
«Բելինգհեմը վերադարձել է լավ մարզավիճակում։ Կուրտուան մի փոքր խնդիր ունի, բայց կարծում եմ, որ մինչև չորեքշաբթի նա արագ կապաքինվի: Բելինգհեմի ելույթը լավն էր: Ինչպես ասացի, ինձ շատ դուր եկավ առաջին խաղակեսը, քանի որ մենք շատ էինք պրեսինգ անում։
Կարող էինք հաշիվը 3-0 դարձնել, ինտենսիվ ու որակով խաղացինք։ Երկրորդ խաղակեսում մենք իջեցրինք մեր մակարդակը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։