«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է թիմի նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանի մասին։ Նրանք նախկինում կոնֆլիկտ են ունեցել:
«Լուկմանը դարձավ ֆանտաստիկ խաղացող, երբ բարելավեց թիմի մասին իր ընկալումը: Նա նախկինում ավելի անձնական մոտեցում ուներ: Նա վատ տղա չէր, բայց հիմնականում կենտրոնացած էր անհատականության վրա: Նա հզորացրեց «Ատալանտային», իսկ «Ատալանտան՝ նրան: Համոզված եմ, որ նա կարող է դառնալ թիմի ավագը մինչև մրցաշրջանի ավարտը»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Այս մրցաշրջանում Լուկմանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո: