Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ծնկի հետ կապված խնդիրների պատճառով բաց է թողել Իսպանիայի Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի 27-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ հանդիպումը։
Բելգիացի դարպասապահը չի ընդգրկվել երեկվա հանդիպման հայտացուցակում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա Կուրտուան արդեն որոշ ժամանակ անհարմարություն է զգում աջ ծնկատակի գերծանրաբեռնվածության պատճառով։ Նշվում է, որ դարպասապահի վիճակը «Ռեալի» մարզչական շտաբի մոտ անհանգստություն չի առաջացնում. ֆուտբոլիստը պատրաստ կլինի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պատասխան հանդիպմանը, որը կկայանա մարտի 12-ին:
Անտոնիո Ռյուդիգերը նույնպես չէր ընդգրկվել թիմի հայտացուցակում: Շաբաթ օրը՝ մարտի 8-ին, պաշտպանը չի մարզվել թիմի հետ հիվանդության պատճառով: