Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում «Էմպոլին» սեփական հարկի տակ ընդունել է «Ռոմային»: Հանդիպումն ավարտվել է հռոմեական թիմի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:
Հանդիպման միակ գնդակն առաջին րոպեին խփել է «Ռոմայի» հարձակվող Մատիաս Սոուլեն։
Անցկացրած 28 հանդիպումներից հետո «Էմպոլին» 22 միավորով զբաղեցնում է Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղը։
«Ռոման» նույնքան խաղերից հետո 7-րդ տեղում է՝ 46 միավորով։ Իտալիայի առաջնության 2024/2025 թվականների մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ինտերը», որն ունի 61 միավոր։