«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Մոնցայի» դեմ հանդիպումը (3-2) հաղթելուց հետո մեկնաբանել է իր խոսքերը թրեբլի մասին, որն ասել էր «Ֆեյենորդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։
«Ես պետք է ուղղեի ինձ և ասեի 4 տիտղոսի մասին, քանի որ մրցաշրջանի վերջում մենք դեռ հանդես ենք գալու Աշխարհի ակումբային առաջնությունում։
Մենք մտածում ենք միայն երկրպագուներին ուրախացնելու մասին՝ յուրաքանչյուր հանդիպմանը ճիշտ վերաբերվելով։
Հեշտ չէ, բայց տղաները հիանալի վերաբերմունք ունեն»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։