«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան և գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել մեկ այլ ակումբ՝ գավաթներ նվաճելու ցանկության պատճառով։
— Կա՞ որևէ հատուկ լիգա, որը ձեզ ավելի շատ է դուր գալիս, քան մյուսները:
— Ոչ, ես պատրաստ եմ ցանկացած լիգայի թիմ գլխավորել: Ինչո՞ւ չմարզել մեկ այլ թիմ Լա Լիգայում: Հետաքրքիր նախագիծ եմ փնտրում և տիտղոսներ նվաճելու հավակնություններ ունեմ։ Սա է իմ գլխավոր նպատակը։
Ես բաց եմ տարբեր առաջարկների համար։ Ինչո՞ւ չգլխավորել ազգային հավաքականը և չմասնակցել Աշխարհի առաջնության ընտրական փուլին։ Կարող եմ աշխատել նույնիսկ Ֆրանսիայի առաջնությունում։
Որպես մարզիչ՝ ես ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգան, Եվրոն և Աշխարհի առաջնությունը,- ասել է Չավին France Football-ին տված հարցազրույցում։