«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան և գլխավոր մարզիչ Չավին խոսել է այն մասին, թե ինչու իր կարիերայի ընթացքում չի կարողացել նվաճել «Ոսկե գնդակը»։
«Ես ինձ ավելի լավը չեմ համարում, քան Լիոնել Մեսսին կամ Կրիշտիանու Ռոնալդուն, որոնք այդ տարիներին պարբերաբար նվաճում էին «Ոսկե գնդակը»: Ես փլեյմեյքեր էի, բայց չէի կարող միայնակ վճռել հանդիպմումների ելքերը։ Ես հպարտ եմ, որ երեք անգամ քվեարկության արդյունքում երրորդ տեղն եմ զբաղեցրել, թեև բրոնզե գնդակի մրցանակ չկա: Ամոթ է, բայց ես կցանկանայի դրանից ունենալ մի քանի օրինակ»,- France Football-ի հետ զրույցւմ ասել է Չավին։
Հիշեցնենք, որ Չավին 3 անգամ անընդմեջ (2009-ից 2011 թվականներին) «Ոսկե գնդակի» համար քվեարկության արդյունքում զբաղեցրել է երրորդ տեղը։ Իր կարիերայի ընթացքում Մեսսին 8 անգամ արժանացել է «Ոսկե գնդակին», իսկ Ռոնալդուն՝ 5 անգամ։