UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երրորդ համար, ամերիկացի մարզիկ Ջասթին Գեյջին խոսել է իր չեմպիոնական նկրտումների և նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Ժամանակը մեծ գործոն է։ Հիմա կատարյալ ժամանակն է հայտարարելու, որ պատրաստ եմ պայքարել Մախաչևի դեմ։ Իսլամը չի ցանկանում մենամարտել Թոփուրիայի հետ, Օլիվեյրան արդեն պարտվել է նրան, իսկ Ծառուկյանը մեկ ամիս առաջ ինքն իրեն խայտառակեց․ նրան գոտու համար մենամարտ չեն տա»,- ասել է Գեյջին UFC-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Նշենք, որ վաղը՝ մարտի 9-ին, Գեյջին Լաս Վեգասում (ԱՄՆ) կայանալիք մրցաշարում կմենամարտի ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևի հետ, որտեղ հաղթելու դեպքում հնարավոր է տիտղոսային մենամարտ ստանա UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ։