«Բարսելոնայի» որոշ խաղացողնր դեմ են արտահայտվել Նեյմարի կատալոնական ակումբ վերադարձին, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն ՝ թիմի իսպանացի հարձակվող Լամին Յամալն ու կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը չեն ցանկանում բրազիլացուն տեսնել ակումբում: Երկուսն էլ կարծում են, որ Նեյմարի տեղափոխությունը բացասաբար կանդրադառնա թիմի ներդաշնակության և արդյունքների վրա։ «Բարսայի» մի շարք խաղացողներ կարծում են, որ Նեյմարը չի կարողանա տեղավորվել Ֆլիկի համակարգում:
Ավելի վաղ նշվում է, որ բրազիլացի աստղի վերադաձին նաև կողմ չի արտահայտվել թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։