Մադրիդի «Ռեալի» նախկին բրազիլացի պաշտպան Մարսելոն պատասխանել է հավերժական թվացող՝ Մեսսի՞, թե՞ Ռոնալդու հարցին։ La Revuelta-ին տված հարցազրույցում բրազիլացին կիսվել է իր կարծիքով, թե ում է համարում պատմության լավագույն խաղացողը՝ Կրիշտիանու Ռոնալդուին, թե Լիոնել Մեսսիին։
Չնայած այն հանգամանքին, որ Մարսելոն երկար տարիներ Ռոնալդուի հետ խաղացել է «Ռեալում» և եղել է նրա մտերիմ ընկերը, բրազիլացին որոշել է ձեռնպահ մնալ պորտուգալացու և արգենտինացու միջև ընտրությունից։
«Ո՞վ է պատմության լավագույն ֆուտբոլիստը։ Չեմ կարծում, որ այստեղ ճիշտ պատասխան կա։ Մեզ բախտ է վիճակվել խաղալ Կրիշտիանուի և Մեսսիի հետ նույն դարաշրջանում: Ես չեմ սիրում համեմատություններ, բայց պետք է խոստովանեմ, որ նրանք երկուսն էլ հիանալի էին, և ես բախտ ունեցա նրանց մրցակցության մաս կազմել»,- ասել է Մարսելոն։
Նշենք, որ Մարսելոն կարիերան ավարտեց 2025 թվականի փետրվարին։ Նա «Ռեալում» խաղացել է 2007-ից 2022 թվականներին՝ այս ընթացքում մասնակցելով 546 հանդիպման՝ դառնալով 38 գոլի և 103 գոլային փոխանցման հեղինակ։