Մադրիդի «Ռեալի» ղեկավարները ցանկանում են գլխավոր մարզիչ նշանակել Խաբի Ալոնսոյին:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, ընթացիկ մրցաշրջանում բանակցություններ են տեղի ունեցել «Բայերի» մարզչի և մադրիդյան ակումբի ներկայացուցիչների միջև։ Հավանականություն կա, որ իսպանացին այս ամառ կգլխավորի մադրիդյան թիմը:
Մադրիդի «Ռեալի» ղեկավար կազմի անդամներից կարևոր մարդիկ կարծում են, որ Ալոնսոն իր ժամանակակից և դինամիկ ոճով կարող է ավելին ստանալ ներկայիս թիմից:
Մադրիդի ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտիին շրջապատողները տեղյակ են Ալոնսոյի մասին լուրերին, սակայն նշում են, որ իտալացուն չեն տեղեկացրել մրցաշրջանի ավարտից հետո նրան փոխարինելու մտադրության մասին։