«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է «Կոպենհագենի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1) Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը։
«Կոպենհագենը» լավ թիմ է, նրանք լավ ֆուտբոլ են ցուցադրում, ունեն փորձառու մարզիչ և շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Ես միշտ նյարդայնանում եմ, բայց հիմա ամբողջ ուշադրությունս կենտրոնացած է մեր հաջորդ հանդիպումների վրա։
Պատասխան հանդիպումը՝ ևս մեկ դժվար հանդիպում է լինելու»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ մարտի 13-ին, Անգլիայում։