Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ալվարո Նեգրեդոն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Նախկին ֆուտբոլիստը X սոցիալական ցանցում (նախկին Twitter) տեսանյութ է տարածել, որում հայտնել է որոշման մասին:
«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, ֆուտբոլ»,- մակագրել է Ալվարո Նեգրեդոն հրապարակված տեսանյութը։
Նեգրեդոն մասնակցել է 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը, որտեղ Իսպանիայի հավաքականի կազմում նվաճել է չեմպիոնի կոչումը։ Ալվարո Նեգրեդոն Մադրիդի «Ռեալի» երիտասարդական համակարգի սան է, իսկ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է «Մանչեսթեր Սիթիում», «Սևիլիայում», «Վալենսիայում», «Կադիսում», «Ալմերիայում», «Բեշիքթաշում», «Ալ Նասրում» (ԱՄԷ), «Միդլսբրոյում», «Վալյադոլիդում» և «Ռայո Վալեկանոյում»: