ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում «Լոս Անջելեսը» 3:0 հաշվով հաղթել է «Կոլամբուս Քրյուին»։
Խաղի ընթացքում մեծարվել են «Անորա» ֆիլմի հայ դերասաններ Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը։
«Անորա» ֆիլմը, որի ռեժիսորն է Շոն Բեյքերը, մեծ հաջողություններ է գրանցել միջազգային կինոաշխարհում՝ արժանանալով մի շարք հեղինակավոր մրցանակների։
Մրցանակներ
Օսկար (97-րդ մրցանակաբաշխություն, 2025 թ.)՝ հաղթանակ հինգ անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» (Շոն Բեյքեր), «Լավագույն մոնտաժ» (Շոն Բեյքեր), «Լավագույն օրիգինալ սցենար» (Շոն Բեյքեր) և «Լավագույն կանացի գլխավոր դերակատար» (Մայքի Մեդիսոն)։
Կաննի կինոփառատոն (2024 թ.)՝ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ։
BAFTA՝ «Լավագույն քասթինգ» մրցանակ։
Independent Spirit Awards՝ երեք մրցանակ՝ «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն կանացի գլխավոր դերակատար»։
Ֆիլմում հանդես են եկել հայ դերասաններ Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը, որոնց մասնակցությունը մեծապես նպաստել է ֆիլմի հաջողությանը։