Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» կհանդիպի Լևերկուզենի «Բայերին»։
«Արենա Մյունխենում» կայանալիք հանդիպումը կսպասարկի անգլիացի Մայքլ Օլիվերը։ Նրան կօգնեն Ստյուարտ Բյորթը և Ջեյմս Մեյնվորինգը։ Չորրորդ պաշտոնյան Ջոն Բրուքսն է։
Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով կեսգիշերին է։