Բացահայտվել է, թե ովքեր են թալանել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի տունը, տեղեկացնում է The Guardian-ը։
Նախորդ տարվա ապրիլին կատարված հանցագործության ժամանակ կատարվել էր ավելի քան 78 հազար ֆունտ ստերլինգի գողոն, ինչպես նաև առևանգվել ֆուտբոլիստի Audi մակնիշի ավտոմեքենան։ Դատարանում հայտարարվել է, որ պրոֆեսիոնալ գողերի խումբը ներխուժել է նրա տուն անցյալ տարվա ապրիլին, երբ ֆուտբոլիստը բացակայել է։
Դատախազ Դեն Քորդիի խոսքով, այս խումբը ներգրավված է եղել նաև այլ թալաններում՝ թիրախավորելով հաջողակ բիզնեսմենների և հարուստ բնակիչների։
Երեք մեղադրյալներ՝ Գիակոմո Նիկոլովը (28 տ.), Ջելա Յովանովիչը (43 տ.) և նրա որդին՝ Չարլի Յովանովիչը (23 տ.), ընդունել են իրենց մեղքը։ Չորրորդ անձը՝ Վալենտինո Նիկոլովը (32 տ.), հերքում է մեղադրանքները։
Խումբը Միացյալ Թագավորություն է ժամանել Ֆրանսիայից, գործել Լոնդոնում և այնուհետև շարժվել դեպի հյուսիս։ Նրանք օգտագործել են Citroën C3 մեքենա՝ հանցագործությունները կատարելու համար։