Դիյա Էլ-Սաիդը, որը 2011 թվականին մարզել է Մուհամեդ Սալահին Եգիպտոսի մինչև 20 տարեկանների հավաքականում և նրան ձախ պաշտպանից տեղափոխել է հարձակվողի դիրք, իր կարծիքն է հայտնել, թե որտեղ կարող է եգիպտացին խաղալ հաջորդ մրցաշրջանում, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ:
«Ես Սալահին ճանաչում եմ մանկուց և գիտեմ, թե ինչ լավ, ազնիվ մարդ է նա: Նա այժմ ութ հիանալի տարի է անցկացրել «Լիվերպուլում», և նրա թվերն անհավանական են:
Իհարկե, ես ցանկանում եմ, որ նա մնա «Լիվերպուլում»: Եգիպտոսում մենք ուրախ կլինենք, եթե նա մնա այնտեղ այս ամառվանից հետո»,- Էլ-Սաիդի խոսքը մեջբերում է The Sun-ը։