Ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոն երկարաձգել է պայմանագիրը ֆրանսիական «Մոնակոյի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
««Մոնակոն» ուրախ է հայտարարել Տակումի Մինամինոյի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու մասին: Ճապոնացի հարձակվողական ոճի կիսապաշտպանը այժմ պայմանագրով կապված է ակումբի հետ մինչև 2027 թվականի հունիսը»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Մինամինոն անցկացրել է 21 հանդիպում, դարձել երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Չեմպիոնների լիգայում նա մասնակցել է 9 հանդիպման, որոնցում խփել է երեք գոլ և կատարել է մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: