Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի 1/8 եզրափակչի՝ «Ռեալի» դեմ առաջին խաղում (1:2) իր թիմի պարտության առանցքային պահերի մասին։
«Մենք վերահսկում էինք խաղը: Ամենալավը թիմի արձագանքն էր նրանց վաղ գոլին: Հարվածը կարող էր շատ ավելի ցավոտ լինել, բայց թիմը շատ լավ պատասխանեց: Փորձեցինք խաղալ այնպես, ինչպես ցանկանում էինք: Մենք ունեցանք մեր պահերը։ Առաջին խաղակեսը լավ ավարտեցինք, երկրորդ խաղակեսը նույն կերպ սկսեցինք, թիմը լավ տեսք ուներ: Բայց հետո նրանք գոլ խփեցին, և սկսվեց ևս մեկ խաղ: Վտանգեցինք երրորդը բաց թողնել, կարող էինք ոչ-ոքիի համար պայքարել կամ նույն արդյունքով ավարտել հանդիպումը…
«Ռեալի» երկու գոլերն էլ առանցքային դարձան: Մենք չկարողացանք նրանց հետ ճիշտ վարվել։ Մենք կարող էինք դա ավելի լավ անել: Սրանք կարևոր կետեր են, որոնք այս պահին իրավիճակն իրենց օգտին են փոխել»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին Riyadh Air Metropolitano մարզադաշտում: