«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին։
«Նեյմա՞ր.․․ դա իմ գործը չէ։ Ես կենտրոնացած եմ միայն թիմի վրա։ Ակումբը մեծ ներուժ ունի, բայց դա մարզական տնօրեն Դեկուի գործն է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Բարսելոնա» վերադառնալը 33-ամյա Նեյմարի համար, ով ներկայումս հանդես է գալիս «Սանթոսում», առաջնահերթ նպատակ է։
Հաղորդվում էր, որ բրազիլացի ֆուտբոլիստը պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու համար, որի կազմում հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին։