Մադրիդի «Ռեալի» նախկին բրազիլացի պաշտպան Մարսելոն հիշել է 2014 թվականի Չեմպիոնների լիգայի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայացած պատմական եզրափակիչը։
«Նրանք շամպայն էին բացում, երբ Ռամոսը խփեց այդ գոլը 93-րդ րոպեին։ Այդ պահն ինձ առանձնահատուկ ուրախություն պատճառեց, քանի որ տեսա, թե ինչպես են «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներն արդեն բացում էին շամպայնը և հագնում իրենց չեմպիոնական մարզաշապիկները», – ծիծաղելով La Revuelta-ին պատմել է Մարսելոն, որը վերջերս ավարտել է կարիերան։
Հիշեցնենք, որ «ներքնակագործները» շատ մոտ էին նվազագույն հաշվով հաղթանակին, սակայն 93-րդ րոպեին Սերխիո Ռամոսը գրավեց հարևանների դարպասը՝ սկիզբ դնելով «սերուցքայինների» քամբեքին։
Լրացուցիչ ժամանակում «Ռեալը» ևս երեք անգամ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը և նվաճեց իր 10-րդ Չեմպիոնների լիգայի գավաթը։