«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը պատասխանել է, թե Լիոնել Մեսսի, որ խաղային որակը կցանկանար ունենալ։
«Մեսսին շատ որակներ ունի, որոնք կցանկանայի ունենալ։ Կարծում եմ, որ կընտրի նրա դրիբլինգը»,- Հալանդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «քաղաքայինների» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 28 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառը: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։