«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նպատակահարմար չի գտնում «Սանտոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարի վերադարձը կատալոնական ակումբ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը վստահ չէ փորձառու խաղացողի ֆիզիկական պատրաստվածության, ինչպես նաև Սաուդյան Արաբիայից հետո նրա խաղամակարդակի վրա։ Բացի այդ, ակումբը դեռ չունի ֆինանսական կայունություն, ուստի հայտնի չէ, թե կատալոնացիները կկարողանա՞ն իրենց թույլ տալ Նեյմարի պայմանագիրը:
33-ամյա բրազիլացին «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին: Թիմի հետ նա դարձել է Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր։