Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ հարաբերությունների մասին։
«Իմ հարաբերությունները Կրիշտիանուի հետ սկսվեցին նրանից, որ մենք վիճում էինք Բրազիլիա-Պորտուգալիա հանդիպման ժամանակ: Նա չափազանց արագ էր, և ես ստիպված էի նրա նկատմամբ խախտել կանոննները: Նա բռնեց ինձ, և ես ուզում էի նույն կերպ պատասխանել, բայց նա չափազանց բարձրահասակ էր:
Ավելի ուշ իմացա, որ «Ռեալը» երկու ամսից ձեռք կբերի Ռոնալդուին։ Հետո ես կատակով ասացի. Ես հեռանում եմ ակումբից։ Բայց ամեն ինչ լավ ավարտ ունեցավ»,- 36-ամյա Մարսելոյի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:
Բրազիլացին «արքայական» ակումբում հանդես է եկել 2007-ից 2022 թվականներին, իսկ պորտուգալացի հարձակվողը՝ 2009-ից 2018 թվականներին: