«Սանտոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարի «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին լուրերը չեն դադարում։
Diario Sport պարբերականի փոխանցմամբ՝ «կապտանռնագույնների» հանդերձարանում ուրախությամբ կընդունեն բրազիլացի հարձակվողին։ Ավելին, թիմի որոշ խաղացողներ մեծ ցանկություն ունեն խաղալ 33-ամյա աստղի հետ և ուրախ կլինեն, եթե նա վերադառնա կատալոնական ակումբ։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է աղբյուրը, ակումբի ղեկավարությունը դեռ չի քննարկել Նեյմարի հնարավոր վերադարձը թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ, ուստի, ինչպես երևում է, ակումբը դեռ լրջորեն չի դիտարկում բրազիլացուն վերադարձնելու տարբերակը։
33-ամյա խաղացողը «Սանտոսի» կազմում անցկացրած 7 խաղում դարձել է 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։